ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են ասել իրավապահներին «Հայելի» ակումբի գործով 4 մասնակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ, 4 անձի մեղադրանք է առաջադրվել:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ եւ հայտնել, որչեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Ալիեւի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածի հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով` «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին: Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատիժը տուգանքն է` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբը տեղեկացրել էր, որ հարձակման է ենթարկվել: 4 անձինք` Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել: Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը: Ակցիայի մասնակիցների խոսքով` նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ:

Նկատենք, երբ նախաքննական մարմինը գործով մեղադրյաներին է ներկայացրել նրանց կատարած արարքները, վերջիններս ասել են, որ նման բան արել են, բայց իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:




Լրահոս