Կրթական համակարգի նպատակն է պատրաստել լավ մարդ, քաղաքացի, լավ մասնագետ: Հայոց լեզուն և գրականությունը պարտադիրից ընտրովի դարձնելը, արդյոք նպաստում է կրթական որակի բարելավմանը, թե ոչ: Ես կարծում եմ, որ չի նպաստի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:
Նշենք, որ ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան