Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ կարգով է մերժվում ապոստիլի վավերացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է մերժվում ապոստիլի վավերացումը:

Անի Հարությունյան (30 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ փաստաթղթի վրա ապոստիլ դնելու դիմումը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաuտաթուղթը չի բխում Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներից,

բ) փաստաթուղթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատված ապոստիլ դնելու կարգով սահմանված պահանջների խախտմամբ,

գ) դիմումում նշված է, որ փաuտաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր,

դ) փաստաթղթում առկա են չհաuտատված ջնջումներ, փոփոխություններ կամ uխալներ,

ե) փաստաթղթի վրա ապոuտիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:

Նշված հիմքերով փաստաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու oրվանից` մեկ oրվա ընթացքում: Փաստաթղթի վրա ապոստիլ դնելու դիմումը մերժվում է գրավոր: Դիմումի մերժման մեջ հuտակ նշվում է մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապոuտիլ դնելու դիմումի մերժման դեպքում մերժման պատաuխանի հետ միաuին դիմողին է վերադարձվում ապոuտիլ դնելու համար ներկայացված փաuտաթղթի իuկական oրինակը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը: Դիմումի մերժումը oրենքով uահմանված կարգով կարող է բողոքարկվել դատարան:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս