«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող թիմն այս օրերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների փնտրտուքի մեջ է: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով մինչեւ նոյեմբերի 30-ը օրենսդիրը պետք է ընտրի այդ 5 հանձնաժողովականներին: Նրանցից մեկին պետք է «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրի, մեկին՝ գործադիրը, մեկ թեկնածուի` ԲԴԽ-ն, եւ եւս 2-ին էլ՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ նախօրեին «Իմ քայլը» խմբակցության նիստում ղեկավարությունը առաջադրել է իրավաբան Էդգար Շաթիրյանի թեկնածությունը: Այստեղ շատերը Շաթիրյանին չեն ճանաչում, բայց դեմ չեն արտահայտվել: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` ԲԴԽ-ում 3 հնարավոր թեկնածու կա, բայց որոշում չկա՝ ում առաջադրել: Գործադիրն էլ թեկնածուի որոնումների մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ իրենց թեկնածուն իրավաբան Հայկուհի Հարությունյանն է: ԲՀԿ-ի քարտուղար Արման Աբովյանն էլ ասել է` քննարկել են եւ առաջիկայում կներկայացնեն իրենց թեկնածուին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։