Դատավորը չի հրավիրվել ՀՔԾ. մանրամասնում է փաստաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ Արթուր Ավագյանը դեռեւս չի հրավիրվել ՀՔԾ` հարցաքննության, վերջինս միայն ոստիկանությունում է դեպքի մասով բացատրություն տվել:

Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին ԱԻՆ փրկարար ծառայության խումբը դեպքի վայր գնալիս միացրել էր լուսային փարոսիկները եւ ճանապարհ խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վերջինս դուրս էր եկել մեքենայից, հարձակվել փրկարարների վրա եւ ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա:

Ավելի ուշ պարզ դարձավ,որ Mazda-ի վարորդը հենց դատավոր Ավագյանն է եղել, որը ոստիկանություն ներկայանալով` ասել է, որ իր մոտ եղել է «Բրունի 84» տեսակի ատրճանակ, բայց դրանով ինքը ոչ մեկին չի սպառնացել:

Ի դեպ, Ավագյանի պաշտպան Անանյանը հայտնել էր, որ դատավոր Արթուր Ավագյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ ցանկանում է հայտնել, որ զանգվածային լրատվամիջոցներով տարածված դեպքի նկարագրությունը չի համապատասխանում իրականությանը, դատավորի կողմից չի կատարվել որեւէ հակաիրավական արարք, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքի առնչությամբ լրիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելու համար հարուցվել է քրեական գործ եւ ընթանում է նախաքննություն`սույն փուլում գործի որեւէ փաստի չեն անդրադառնալու եւ չեն մեկնաբանելու` վստահ լինելով, որ նախաքննությունը կպարզի ամբողջ ճշմարտությունը:




Լրահոս