Հաշվեքննիչը տևական ժամանակ է՝ Գյումրու քաղաքապետարանում է. ի՞նչ ստուգումներ են իրականացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Պալատի անդամները տեւական ժամանակ է` քաղաքապետարանի երեք աշխատասենյակ զբաղեցրած, ստուգումներ են իրականացնում, փաստաթղթեր ուսումնասիրում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր շրջապատում հայտարարել է, որինքը վախենալու բան չունի, թող ստուգեն, ֆինանսական առումով էլ իրենք մաքուր են: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բալասանյանը հայտարարեց, որ ստուգումներ Հաշվեքննիչ պալատն իրականացնում է, բայց որեւէ արտառոց բան չկա, քանի որ Պալատը նման ստուգումներ այլ տարիների եւս իրականացրել է: «Ամեն ինչ նորմալ է, ստուգումներ է, անում են, նորմալ է»,- հայտարարեց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը:




Լրահոս