Հունվարին գնաճ կլինի. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ երկնիշ թվով տնտեսական աճ է հարկավոր, որպեսզի կարողանանք այն խնդիրները, որ մեր առջև դրված են լուսենք: 2020 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ ArmLur.am-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Ըստ տնտեսագետի ՝ մեր երկրում առաջին անգամ կառավարության  ղեկավարը հավաստում է, որ իսկապես տնտեսական աճ պետք է ունենալ երկնիշ թվով:

«Բյուջեի աճի պատասխանատուները տնտեսական բլոկի ներկայացուցիչներն են: Կարծում եմ՝ Ֆինանսների նախարարությունը և մյուս գերատեսչությունները պետք է հիմքեր ապահովեն տնտեսական աճի համար»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ըստ տնտեսագետների կանխատեսումների՝ հունվարից գնաճ է սպասվում, Մանասերյանն արձագանքեց, որ Կենտրոնական բանկը 1.9 տոկոս գնաճ է սահմանել մինչև տարեվերջ:

«Սա բազմագործոն երևույթ է, և միայն ԵԱՏՄ գործոններով չէ պայմանավորված. կան նաև այլ գործոններ, որոնց արդյունքում հնարավոր է գնաճի բարձրացում, բայց չափերը նշել հանարավոր չէ»,- եզրափակեց տնտեսագետը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս