Երեւանում աղբանոցի վերածված Կորեայի ձորում նոյեմբերի 9-ին անցկացվել է շաբաթօրյակ։ Այս մասին տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Տարածքն ամբողջությամբ մաքրվել է աղբից՝ հույսով, որ տարբեր տեսակի թափոնների անցանկալի կուտակումներ այստեղ այլեւս չեն լինի։ Կրկին խնդրում եւ հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ լինել ուշադիր եւ թույլ չտալ շինաղբի կուտակում դրա համար չնախատեսված վայրում»,-ասված է հաղորդագրության մեջ: