ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի հետ հանդիպմանը լայն փակագծեր են բացվել․ Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ հայրենիք» կուսկացության նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանն այսօր համագումարի ժամանակ նաև ելույթ ունեցավ։ Նա նշեց, թե Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխություններն անպայման հասնելու են նաեւ Արցախ։ «Արդեն իսկ ունենք շոշափելի ցուցանիշներ։ Տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի կառավարությունը եւ այդպես կլինի նաեւ Արցախում», – նշեց նա։

Հարությունյանի խոսքով, դրական փոփոխությունները դրական են ազդելու Արցախում։ «Ամեն ինչ անելու ենք, որ այդ փոփոխությունները կանխողները մնան քաղաքական լուսանցքում։ Իշխանություններից իբր թե պաշտպանողները զբաղված են այլոց շահերը պաշտպանելով եւ այս խոչընդոտներն են, որ առաջիկայում պետք է արմատախիլ անենք», – հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս