ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել ենք՝ Մադրիդյան սկզբունքները մեզ համար ընդունելի չեն․ Արայիկ Հարությունյանը՝ նախկին իշխանությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն այսօր համագումարից հետո հանդես եկավ մամուլի ասուլիսով և պատասխանեց նաև լրագրողների հարցրին։ Նա նշեց, թե Ազատ հայրենիք կուսակցությունը պատրաստ է հետագայում համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, սակայն կան սկզբունքներ, որոնք կարևոր են։ Դրանցից մեկը Ղարաբաղի խնդիրն է, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ։

«Հայաստանի իշխանությունների հետ ներդաշնակ աշխատելը մեր հիմնական պահանջներից է լինելու։ Ես բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում պայքարել ծրագրային, գաղափարական եւ չբացառենք, որ ընտրություններից հետո անհրաժեշտություն է լինելու համատեղ աշխատել», – հավելեց նա։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե նախկինում ինչով էր իրենց տեսակետը տարբերվում նախկին իշխանությունների տեսակետից։ «Այն փաստաթուղթը, որը քննարկվում էր մինչեւ այսօր, մեզ համար ընդունելի չէր։ Այդ մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք եւ ասել, որ Մադրիդյան սկզբունքները մեզ համար ընդունելի չեն։ Մենք ասել ենք, որ այն քննարկումների ենթակա փաստաթուղթ չէ մեզ համար։ Եթե նախկին իշխանությունները Մադրիդյան փաստաթուղթը հիմք է եղել, մեզ համար քննարկման ենթակա չէր», – հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս