Այսօր Ազատ հայրենիք կուսակցության համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին և նշեց, թե բացահայտումներ են եղել հանդիպման ժամանակ եւ նորություններ։
Հարությունյանից նաւ հետաքրքրվեցին, թե ովքեր են այն դավադիր ուժերը, որոնց մասին ակնարկեց նա։ «Ամենակարևորը Ղարաբաղյան խնդրի հարցում պետք է բոլորը նույն սցենարով առաջնորդվեն։ Եթե այդտեղ չկա տարաձայնություն, մյուս հարցերը ուրեմն աշխատանքային տարաձայնություններ են։ Այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում ՀՀ իշխանության, մաավանդ վարչապետի քայլերը՝ Ղարաբաղյան խնդրի հետ, այդ բոլորը դավաիդր ուժեր են կամ գործխիչներ», – նշեց նա։
Նրա խոսքով, հասարակությանը շեղել եւ անհիմն մեղադրել այն քայլերում, որ չի կատարվել, դա կարող ենք համարել դավադրություն, սակայն Հարությունյանն ընդունում է այլակարծությունը եւ խոսքը միայն անհիմն մեղադրանքների մասին է։ «Այսօր պառակտել հասարակությունը հավասարազոր է դավաճանության։ Այն օրակարգը, քայլերը, որ կատարվել են մինչ այսօր, ոչ թե հող տալու մասին է խոսքը գնում, այլ մենք հող պահելու խնդիր ունենք, զարգացնելու եւ պետք է ներդաշնակ աշխատել ու օրակարգից հանել այդ բոլոր երևույթները», – հավելեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։