Չկա պատ, որը հնարավոր չլինի քանդել, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի պատի փլուզման 30-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:
«Ոչ մի պատ, մարդկանց ու ազատությունները սահմանափակող ոչ մի խոչընդոտ չի կարող լինել այնքան բարձր, որ անհնար լինի այն հաղթահարել», – նշել է Անգելա Մերկելը:
Գերմանիայի արևմտյան և արևելյան հատվածները բաժանող պատը փլուզվել է 1989-ի նոյեմբերի 9-ին, այդ օրը նշվում է որպես Ժողովրդավարության հաղթանակի օր: Կանցլերը, սակայն, զգուշացրել է, որ «արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպան, ազատությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները, չի կարելի ընկալել որպես պարգև, անհրաժեշտ է անընդհատ պաշտպանել դրանք»: