Armenian text to speach

Տարվա կտրվածքով բանակում ինքնասպանությունների դեպքերը նվազել են. ՊՆ փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Տարվա կտրվածքով նայելու դեպքում կտեսնենք, որ բանակում ինքնասպանությունների դեպքերը նվազել են»։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Նման դեպքերն, իհարկե, պետք է իսպառ բացառվեն, եւ անգամ մեկ զինվորի կյանք փրկելը քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Նախարարությունն ամեն առիթով հետեւություններ անում է, համապատասխան անձինք էլ, փոխնախարարի պնդմամբ, ստանում են իրենց պատիժը: Բանակում հնարավոր չէ ամբողջությամբ բացառել այդ դեպքերը: Իհարկե, սա արձանագրում ենք որպես թերություն եւ նշում, որ այդպիսի դեպքերի բացառման համար շատ անելիքներ կան»,- ընդգծեց փոխնախարարը։

Բալայանն անձնամբ բացառում է հանգամանքը, որ հնարավոր է՝ սպանությունը քողարկվի ինքնասպանության տակ․ «Կարող եմ հստակ արձանագրել, որ ՔԴՕ յուրաքանչյուր ստարաբաժանում իր գործառույթն իրականացնում է»։

Փոխնախարարը խոսքով զինծառայողների բարոյահոգեբանական մթնոլորտի վրա անընդհատ աշխատանք է տարվում։




Լրահոս