![](https://armlur.am/wp-content/uploads/2019/11/15490138944695.jpeg)
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են հանցավոր խումբ , որոնք միասնական կերպով ՀՀ տարբեր մարզերից մեքենաներ են թալանել:
Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի Կարապետ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքր հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Արարատ Մանուկյանի և Կարեն Շմավոնյանի հետ, համատեղ ջանքերով’ իրենց միասնական նպատակին հասնելու համար, պարբերաբար գբաղվել են հանցավոր գործունեությամբ, որոնց արդյունքում ստացել են նյութական օգուտ, այն է` Կոտայքի մարզօ Եղվարդ, Նոր Հաճն, Աբովյան, Բյուրեղավան քաղաքների, Քանաքեռավան գյուղի, ինչպես նաև Գեղարքունիքի մարգի Սևան, Սրագածոտնի մարգի Թալին, Արարատի մարզի Արարատ քաղաքների շենքերի բակում կայանված «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներից խմբով կատարել են թվով 50 դրվագ ուրիշների գույքի չափերով գաղտնի հափշտակություններ, ինչը ընդհատվել է իրավապահ մարմինների կողմից բացահայտվելու հետևանքով: