Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: