Ինչու է Փաշինյանը ծառայողական քննություն նշանակելու մասին որոշում կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծառայողական քննություն նշանակելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեկնաբանությունից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 21-ին հանձնարարություն է տրվել՝ ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի N ԿԱ/175-2019 արձանագրության 10-րդ հարցի 2-րդ կետի 1-ին ենթակետով, որը, սակայն, սահմանված ժամկետում չի կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել։ Ծառայողական քննությունը նպատակ ունի պարզելու հանձնարարությունը չկատարելու պատճառները, հետևանքները, ինչպես նաև պատասխանատու և կատարող անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը։

ArmLur.am-ը պարզեց, որ ծառայողական քննություն նշանակելու համար հիմք հանդիսացած օրենքները սահմանում են հետևյալը.

Հոդված 19. Հանրային ծառայողի հիմնական պարտականությունները

1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են`

4) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև հայտարարագիր ներկայացնելը.

5) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

Հոդված 215. Աշխատանքային կարգապահության ապահովումը

2. Աշխատանքային կարգապահությունը խախտող աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործության միջոցներ:

Հոդված 220. Աշխատանքային կարգապահության խախտումը

Աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Հոդված 226. Կարգապահական տույժի կիրառման կարգը

Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության:

Նշենք, որ նախարարական կոմիտեն կոչված է նախքան կառավարության նիստին անցնելը՝ փակ-գաղտի քննարկել հարցերը:

Ներկայումս չորս նախարարական կոմիտեները միասին տևում են շուրջ 8-9 ժամ, հաճախ կազմալուծելով գերատեսչությունների աշխատանքները (մարմնի ղեկավարները ստիպված են լինում մի քանի ժամ սպասել իրենց հարցի քննարկմանը)։ Վարչապետի աշխատակազմում իրականացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ նման երկարատև կոմիտեների պատճառը հաճախ պետական մարմիններում ոչ բավարար չափով քննարկված հարցերն են, ինչպես նաև կոմիտեի նիստերին ելույթով հանդես եկող անձանց և իրենց կողմից ներկայացող մարմնի կողմից նախկինում հարցի վերաբերյալ ներկայացված դիրքորոշումների սկզբունքային տարբերությունները։

Կոմիտեի նիստերը ևս կարող են բաղկացած լինել զեկուցվող և չզեկուցվող հարցերից, սահմանվում է, որ զեկուցվող հարցի համար տրվում է առավելագույնը 15 րոպե ժամանակ, իսկ ելույթների համար՝ 5 րոպե։




Լրահոս