ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախշերի ընտրությունից մինչև գորգագործություն․ արցախյան մշակույթն՝ օվկիանոսից այն կողմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի գորգերը մեծ ճանաչում եւ համբավ ունեն աշխարհով մեկ եւ վկայում են հայկական գորգագործության ինքնատիպության մասին։ Ղարաբաղ Կարպետ ընկերությունը հիմնվել է 2013թ. Արցախում: Այն զբաղվում է ձեռագործ գորգերի արտադրությամբ: Բացի Ստեփանակերտում գործող գլխամասային կենտրոնից, այն գրասենյակներ ունի նաեւ Շուշի եւ Ճարտար քաղաքներում, որտեղ դարեր շարունակ զարգացած է եղել գորգագործությունը:

Ընկերությունը մեծամասամբ արտադրում է հայկական ավանդական, մասնավորապես՝ տիպիկ արցախյան գորգեր, ինչպես նաեւ այլ ոճի՝ դասական եւ ժամանակակից: Ընկերության աշխատակիցների շնորհիվ ամեն օր ծնվում են նորանոր նախշեր։ Իսկ ձեռագործ գորգեր եւ կարպետներ ստեղծելու գործընթացն ինքնին բարդ է եւ ժամանակատար։ Այն մի քանի փուլով է ընթանում՝ սկսած պատվիրողի կողմից գորգի գույների եւ նախշերի ընտրությունից, մինչ գորգերի մշակման արտադրամասում այն վերջնական տեսքի բերելը։

Այսպիսով՝ հայկական գորգագործության լավագույն ավանդույթները շարունակվում են, արդյունքն էլ ներկայացվում է ամբողջ աշխարհին։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան

Արցախ




Լրահոս