Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չի կարելի ցածրացնել ֆիդայիներին, տանել քաղաքական դաշտ. Սասուն Միքայելյանը վրդովվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիր ունեցանք, երբ մեր հայրենակիցներն ուզում էին օգնել ռազմատեխնիկայով ու բարդ իրավիճակում էին հայտնվում մաքսակետերում, մարդկանցից ԱԱՀ էին պահանջում, երբ վերջին կոպեկով փորձում էին օգնել բանակին: Հաշվի առնելով դա՝ նախագիծ ենք ներկայացնում, որտեղ հստակեցված է մեխանիզմը, որի միջոցով կարող ենք ռազմական տեխնիկա ներկրել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Իմ քայլից» Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Եկել են ժամանակներ, որ պետք է ձերբազատվենք նյու-ֆիդայականությունից… Եթե սահմանի վրա դեպքեր են լինում, զինվորը հետ ա նայում մի պահ, տեսնում ա՝ մեկը մի հատ տուշոնկա բերեց, մյուսը՝ հացուկալբաս, կասի՝ բա պետությունն ո՞ւր ա»:

«Պարոն Աղազարյան, ֆիդայիներն են եղել, որ թուրքի մաման լացացրել են, պետք չէ այդպես խոսել»,- արձագանքեց Սասուն Միքայելյանը:

Հարկային օրենսգրքում լրացում կատարելու նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցը ևս չընդունվեց:




Լրահոս