Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն իր էջում հայտնել է, որ դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են երեկ սպանված հայ հոգևորականներից մեկի ID-ի քարտի լուսանկարը.
«Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ իրենց մարդիկ չեն սպանել հայ հոգևորականին և մատնացույց են անում ԻՊ-ի զինյալներին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը՝ Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:
Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ իրենց մարդիկ չեն սպանել հայ հոգևորականին, և մատնացոույց են անում ԻՊ-ի զինյալներին: Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են հոգևորականներից մեկի ID-ի քարտի լուսանկարը:
Gepostet von Կարեն Հովհաննիսյան am Montag, 11. November 2019