ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ցանկանում է, որ հաշվետու դառնան նաեւ համայնքների ղեկավարները։
Մասնավորապես, նա ներկայացրել է Հանրային ծառայության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որն առաջարկում է, որ համայքնների ղեկավարները եւս հայտարարագրեր ներկայացնեն։
Բանն այն է, որ 502 համայքների ղեկավարներից հայտարարագիր են ներկայացնում 19 համայնքի (այդ թվում՝ Երեւանի) ղեկավար, իսկ հայտարարագիր չներկայացնող համայքների ղեկավարների շարքում կան 30 քաղաքների ղեկավարներ: