«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը դիմել է իրավապահ մարմիններին, մասնավորապես` Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին եւ ՀՀ գլխավոր դատախազությանը, որպեսզի իրենց թեկնածու տրամադրեն, ում ինչ իրավապահները փնտրում են ԲԴԽ անդամին, ԲԴԽ-ումնոր զարգացումներ եղան: Հերթական հրաժարականի դիմումը ներկայացրեց Հայկ Հովհաննիսյանը, բայց «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասաներ են հայտնի դարձել, թե ինչ զարգացումներ են եղել այդ հրաժարականից առաջ ուհետո:
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կազմված լինի 10 անդամից` 5-ը` դատավոր, իսկմյուս 5-ը` գիտնական, սակայն ԲԴԽ 1 գիտնական եւ 1 դատավոր անդամների տեղերը շարունակում են թափուր մնալ արդեն ամիսներ շարունակ,ե՛ւ դատական համակարգը, ե՛ւ Ազգային ժողովի«Իմ քայլը» խմբակցությունը չեն կարողանում թեկնածու ընտրել: Եվ, ահա, այս իրավիճակին զուգահեռ իրադարձությունները ավելի սրվեցին ԲԴԽ-ում:
Հրաժարականի պարզաբանումը
Նախ Հովհաննիսյանն ինքը պարզաբանեց, թե հրաժարական է ներկայացրել հետեւյալ պատճառաբանությամբ. «Ցավոք, Բարձրագույն դատական խորհրդի` որպես անկախ սահմանադրական մարմնի գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին: Միաժամանակ ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի եւ նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել: Վստահ եմ, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ եւ արդյունավետ կարգով, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ:
Մինչդեռ իմ կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ եւ ծրագրեր խորհրդում չեն կարեւորում: Վերոհիշյալի հաշվառմամբ այսօր Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել եմ հրաժարականի դիմում` հորդորելով լիազորություններիս դադարման հարցը քննարկել իմ բացակայությամբ»:
Ի՞նչ է իրականում կատարվել: Բանն այն է, որ երբ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, դատավորները, ինչպես նաեւ ԲԴԽ անդամները լուրջ տարաձայնությունների մեջ են եղել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ, եւ դեռ ավելին` վերջիններս դեռեւս նախկինում Գագիկ Հարությունյանին տեղեկացրել են, որ, ճիշտ է, նա Հայկ Հովհաննիսյանի հետ ճանապարհ է անցել, բայց նրան ԲԴԽ բերելը լուրջ խնդիրներ կստեղծի դատավորների եւ ԲԴԽ-ի միջեւ, սակայն Գագիկ Հարությունյանը չի լսել ԲԴԽ անդամների եւ դատավորների հորդորները: Ավելին, լուրեր կան, որ Գագիկ Հարությունյանը հեռանալուց հետո չի պատասխանել Հայկ Հովհաննիսյանի հեռախոսազանգերին:
Իսկ, ահա, այժմ ԲԴԽ-ում երկու ժամից ավելի քննարկել են Հովհաննիսյանի հրաժարականի պատճառները։ Այդ քննարկմանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հովհաննիսյանն ինքն էլ մասնակցել է: Նա ներկայացրել է այն ծրագրերը, որոնք, իր կարծիքով, պետք է առաջնային լինեն դատական բարեփոխումների ընթացքում: Բուռն քննարկումից հետո քննարկման մասնակիցները պնդել են, թե ծրագրած աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարեւոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա եւ շարունակի իր գործունեությունը խորհրդում: Նրանք հորդորել են Հովհաննիսյանին չպնդել հրաժարականի դիմումը,Հովհաննիսյանն էլ չի պնդել հրաժարականի դիմումը եւ շարունակում է պաշտոնավարել։ Բայց, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրավապահ համակարգում լուրեր են պտտվում, որ, այնուամենայնիվ,չի բացառվում, որՀայկ Հովհաննիսյանի գործունեությամբ հետաքրքրվեն իրավապահները:
Քնար Մանուկյան