ՀԱՐՑ. Եթե անձը հյութերի դրոշմավորման համար դրոշմապիտակներ է ձեռք բերել, սակայն հետո կորցրել է, ապա ի՞նչ պատասխանատվություն կարող է առաջանալ:
Անդրանիկ Հակոբյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 9.6-ի 5-րդ կետի համաձայն` չօգտագրծված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը նշված հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու, նշված հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում հարկային տեսչությունների կամ մաքսատների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմապիտակների կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվա դրությամբ հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմապիտակների տեսակին, քանակությանը եւ տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` փակցնելու ընթացքում վնասված դրոշմապիտակները, սույն հոդվածով սահմանված կարգով եւ դեպքերում, վերադարձվում են հարկային մարմին յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչեւ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: