Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ PechaKucha Night նախագծի 37-րդ հանդիպմումը՝ ինչպես են տեխնոլոգիաները փոխում մեր կյանքը թեմայով:
Այս անգամ Պեչա-Կուչա երեկոյին ներկա էին տարբեր ոլորտներից խոսնակներ, որոնք պատմեցին տրանսֆորմացիայի և տեխնոլոգիաների մասին: Ի դեպ, խոսնակները միաժամանակ ներկայացրեցին տեխնոլոգիական առաջընթացի դրական եւ բացասական կողմերը։ Ինչպես են նոր հայտնագործությունները հեշտացնում մեր առօրյան, բարձրացնում կյանքի մակարդակը, ծառայում որպես վնասի եւ վտանգի նվազեցման գործիք։
Երեկոյին ներկա խոսնակներից PicsArt-ի մշակույթի եւ հաղորդակցման բաժնի ղեկավար Նազելի Պետրոսյանի խոսքերով, մենք սոցիալական կայքերում այնպես չենք արտահայտվում, ինչպես իրական կյանքում կանք: «Միանշանակ բոլոր այս զարգացումները նպաստում եւ հեշտացնում են մարդկանց կյանքը. ինչպես ձիերից անցումը մեքենաներին եւ պետք է հասկանալ, թե այդ մեքենան ինչին է ծառայում: Կոնկրետ էմոցիաների տեսակետից մենք իրոք չենք արտահայտվում. սոցիալական ցանցերում մենք նորացված, թարմացված ենք, բայց մենք նույնիսկ մեր դեմքն ենք փոխում, երբ հայտնվում ենք սոցիալական ցանցերում, էֆեկտ ենք անում, մաշկն ուղղում ենք, տարիքն ենք
փոխում, կնճիռներն ենք վերացնում, որը մեզ գեղեցիկ է դարձնում: Խիստ տարբեր է իրական աշխարհի բարոյախոսությունն ու այն, ինչ որ կա սոցցանցերում, դա պետք է գիտակցված կառավարել»,- նկատեց Նազելի Պետրոսյանը:
Պեչա-Կուչա երեկոյի ընթացքում տեխնոլոգիական առաջընթացի մասին ներկայացրեց Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Կորպորատիվ հարցերով կառավարիչ Լիլիթ Գեւորգյանը: Ըստ Լիլիթ Գեւորգյանի՝ աշխարհը փոփոխվում է անհավանական արագությամբ: Եւ այդ փոփոխությունների աղբյուրը նաեւ տեխնոլոգիաներն են: Իսկ դրանց ադապտացվելու եւ դիմակայելու համար եւս դիմում ենք տեխնոլոգիաների օգնությանը:
«Հարց՝ ինչին են ծառայում տեխնոլոգիաները. օգնում են մեզ լուծել որոշ խնդիրներ, թե խանգարում են եւ բացասական ազդեցություն են բերում: Աշխարհն այսօր կիսված է կամ գիտություն, տեխնոլոգիա ստեղծող ընկերությունների միջեւ կամ դրանք կիրառող: Հիմնական հարցը նպատակն է՝ կյանքի որակ բարելավելու, թե՞ ոչ»,-հայտարարեց Լիլիթ Գեւորգյանը դիմելով երեկոյի ներկաներին:
ArmLur.am-ի հետ զրույցում Լիլիթ Գեւորգյանն ասաց. «Իսկապես, ցանկացած բան կարելի է օգտագործել վատ կամ լավ նպատակով․ ամեն ինչ կախված է պատակից՝ մեր կյանքի որակը բարելավե՞լ, վնասակար ազդեցությունները նվազեցնե՞լ, մեր հոգու միջի լավագույն բնութագրերը ընդգծե՞լ, թե՞ այլ բան: Օրինակ՝ ամրագոտին, օգնում է պատահարների ժամանակ վնասը նվազագույնի հասցնել: Նման մի բան են ծխախոտի տաքացման տեխնոլոգիաները:
Ցանկացած բան կարելի է դիտարկել վատ եւ լավ կողմից, ամեն ինչ մեր ձեռքում է: Միակ խորհուրդը՝ ուղեղը միացնելն է, կիրառելուց առաջ ծանրութեթեւ անելը և ռացիոնալ որոշում կայացնելն է»:
Հիշեցնենք, որ Պեչա-Կուչա ներկայացման ձևաչափը շատ ազդեցիկ և միևնույն ժամանակ շատ պարզ է։ Խոսողը 20 պատկեր է ցույց տալիս՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ։ Ներկայացման ընհանուր տևողությունը կազմում է 6 րոպե 40 վայրկյան։