Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա: Այս որոշման մասին նախագիծը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը օրեր առաջ է քննարկման դրել: Նախագիծը մի քանի օրերի ընթացքում կարդացվել է բազմաթիվ անգամ, բայց հավաքել է 4 կողմ եւ 1 դեմ ձայն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նախագիծն ընդունվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:
Այսինքն՝ 2020 թվականի հուլիսի 1-ին եւ դրանից հետո ծնված` առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 հազար դրամ։
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան