Ովքեր են ձեռնպահ քվեարկել քաշքշուկի առիթ դարձած աղմկահարույց նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Սեռափոխված կամ նույնասեռական անձանց ամուսնության գրանցումն արգելող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնած օրինագիծն այսօր Ազգային ժողովում թեժ քննարկումների առիթ դարձավ։ Նախագիծը ստացել էր կառավարության, ապա նաև Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունները։

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այս առաջարկը ազգային անվտանգության նշանակության խնդիր որակեց քննարկման ժամանակ ու հռետորական հարց հնչեցրեց․ – «Հիմա ով որ դեմ է քվեարկելու, կուզենա՞ իր ընտանիքում այդպիսի երևույթ տեսնել»:

Սա հարուցեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի զայրույթը․ – «Պարոն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում․․․ Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա․․․»: Ընդհանուր առմամբ ելույթները եւ իրավիճակը խորհրդարանում թեժ էին:

Իսկ ահա քվեարկության ժամանակ  եղավ կողմ 38, դեմ 64, եւ ձենպահ 5 ձայներ: Խոսքը գնում էր հարցը խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու մասին միայն:  Ձեռնպահ քվեարկածները եղել են հենց իշխող ուժի պատգամավորները: Նրանք են` Արտաշես Պետրոսյան, Վարդան Աթաբեկյան, Թագուհի Թովմասյան, Արտակ Մանուկյան եւ Տիգրան Կարապետյան:

Հավելենք, որ Վարդան Աթաբեկյանի եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի միջեւ վեճը եղել է հենց այս քվեարկությունից հետո:




Լրահոս