Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել նախօրեին օգտատեր Արտակ Դավթյանի գրառմանը:
«Նախօրեին օգտատեր Artak Davtyan-ը տեղեկացրեց, որ ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող երեք միկրոավտոբուսների վարորդներ չեն կանգնել կանգառում և հրաժարվել են սպասարկել իրեն, ենթադրաբար, տեսնելով, որ նա հաշմանդամություն ունի՝ քայլակով է տեղաշարժվում:
Դեպքին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը: Կատարված ուսումնասիրության արդյունքում երթուղին սպասարկող ընկերությունը կարգազանց վարորդներին հայտարարել է խիստ նկատողություն՝ վերջին զգուշացումով:
Կանխելով տրանսպորտի ընդհանուր վատ վիճակին ու վարորդների խնդիրներին վերաբերող քոմենթները, նշեմ, որ տրանսպորտի լուրջ խնդիր ունենալը չի նշանակում, որ հանրային տրանսպորտում թույլատրելի է որեւէ խտրականություն»: