Իմքայլական պատգամավորները որոշել են «Կուսակցությունների մասին» օրինագիծը ներկայացնել մարզերի բնակիչներին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Աժ իշխանական խմբակցության ներկայացուցիչները որոշել են «Կուսակցությունների մասին» օրինագիծը ներկայացնել մարզերի բնակիչներին: Իմքայլականները գնացել են Շիրակի ու Լոռու մարզեր ու ներկայացրել, թե ինչ են ցանկանում փոխել այդ օրենքում: ԱԺ խմբակցությունները դեռեւս սեպտեմբերին էին սկսել Ընտրական օրենսգրքի ու «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները: Առաջարկվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, ապա այն ավելի անհույս վիճակում է, քանի որ իշխող թիմում պարզել են, որայստեղ Սահմանադրական դրույթների անհամապատասխանություններ կան, եւ դրանք շտկել է հարկավոր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանավորների մարզային հանդիպումներն էլ սակավաթիվ են լինում, ու աշխատանքային խմբերը կարծես ֆորմալ կողմն են պահում` ցույց տալու, որ մարզերում էլ քննարկումներ եղել են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում։




Լրահոս