Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ներկայացրել է տվյալներ 2018 թվականին ստացած եկամուտների, ինչպես նաև դրամական միջոցների վերաբերյալ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Վ. Բիյագովի՝ 2018թ. տարեկան հայտարարագրից։

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Վ. Բիյագովի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 900 ԱՄՆ դոլար և 500 եվրո։ 2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 500 ԱՄՆ դոլար և 250 եվրո։

Պաշտոնատար անձի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է շուրջ 11 464 ՀՀ դրամ, որը գոյացել է տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից։

Վ. Բիյագովի՝ աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 3480 ԱՄՆ դոլար։ Վ. Բիյագովը ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել 2018 թվականի նոյեմբերին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս