
Այսօր ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել: ArmLur.am-ին քիչ առաջ մանրամասներ են հայտնի դարձել:
Իրավապահներն այս պահին փորձում են պարզել մահացածի ինքնությունը: Նա 35-45 տարեկան է: Իրավապահները վերջինիս գրպանում 20-25 հազար դրամ գումար են հայտնաբերել: