Արցախի Քաշաթաղի շրջանում բացվել է Ադամ Սահակյանի անվան դպրոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի հյուսիսային թևում գտնվող Տանձուտ համայնքի դպրոցը այժմ բաց է և ողջունում է իր աշակերտներին՝ «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից կազմակերպված և իրականացրած կես տարվա վերակառուցումից հետո: Նորաբաց դպրոցը կրելու է Արցախի հերոս Ադամ Սահակյանի անունը, որը 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում քաջաբար զոհված, զինծառայողներից մեկն է։

Հիմնադրամից հայտնում են, որ արարողությանը ներկա էին Արցախի կառավարության պաշտոնատար անձինք, պետնախարարը, Ադամ Սահակյանի ընտանիքի անդամները և Հիմնադրամի աշխատակիցները:

Մոտ 100 բնակչություն ունեցող Տանձուտը Քաշաթաղի վերաբնակեցված համայնքներից մեկն է: Նախորդ դպրոցը հուսալի պայմաններ չուներ արդյունավետ և հարմարավետ կրթություն ապահովելու համար: Նորակառույց դպրոցը ունի ժամանակակից դասասենյակներ `անհրաժեշտ սարքավորումներով և անվտանգության չափանիշներով: Այն նաև կծառայի մոտակա համայնքներին, որոնք չունեն բավարար ռեսուրսներ որակյալ պետական կրթության համար:

«Լավ դպրոցը հիմնաքար է ավելի ուժեղ համայնքի կառուցման գործում: Նման հաստատության առկայությունը կարևոր դեր է խաղում վերաբնակեցման համար, և մենք հույս ունենք, որ ապագայում աշակերտների թիվը կբազմապատկվի: Շատ ընտանիքներ ստուգում են դպրոցի առկայությունը նախքան տեղափոխվելը դեպի ազատագրված տարածքներ: Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ մեր ջանքերը կարդարանան », – ասել է «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Նա նաև նշել է, որ մի քանի ամիս առաջ հիմնադրամն ավարտել է նոր տան կառուցումը նույն գյուղում, և տունն այժմ սպասում է իր ապագա տերերին: Քաշաթաղի հյուսիսում՝ հիմնադրամի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում, Տանձուտի դպրոցի վերակառուցումը այս տարվա կարևոր նախաձեռնություններից էր:




Լրահոս