ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ պարզ կլինի «Հայփոստի» անորոշ ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարման ժամկետը 2020 թվականին ավարտվում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն առաջարկություններ է ներկայացնելու «Հայփոստ»-ի հետագա կառավարման մոդելի վերաբերյալ:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ միջգերատեսչական հանձնաժողովը երկու ամիսների ընթացքում պետք է ուսումնասիրի եւ ՀՀ վարչապետին ներկայացնի առաջարկություններ «Հայփոստ»-ի կառավարման մոդելի ընտրության եւ դրա իրականացման համար համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ:

Ասել է թե` հաջորդ տարվա հունվարին հայտնի կլինի «Հայփոստ»-ի ճակատագիրը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը Ա.Աբրոյանն է, իսկ մյուս անդամները` Նարեկ Բաբայանը` պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ ՆԵրսես Երիցյանը, Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը եւ այլն: Ներկայում «Հայփոստ»-ի կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «Հայփոստ Թրաստ Մենեջմենթը», որը պատկանում է ագրենտինահայ խոշոր ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին:




Լրահոս