«24 ժամը չլրացած՝ գտնվեց մեքենայիցս անհետացած ժամացույցը». պատգամավորը շնորհակալություն է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«Շնորհակալ եմ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ Գարիկ Ղուկասյանին, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության պետ Վահե Մուշեղյանին և ոստիկանության այն աշխատակիցներին, որոնց ակտիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ 24 ժամը չլրացած գտնվեց 4 օր առաջ մեքենայիցս անհետացած ժամացույցը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուստամ Բաքոյանը դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ից մինչև 18:10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռևս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:




Լրահոս