Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները մամուլի ասուլիսով են հանդես գալիս՝ անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի նախագծին։ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել սոցիալական ծրագրերին եւ մանավանդ զբաղվածության ոլորտոին։
«Պետական քաղաքականությունը պետք է միտված լինի աղքատության վերացմանը եւ ծրագրերը խթան հանդիսանան, որ աղքատությունը հաղթահարվի։ Իրականացնում են հնացած ծրագրեր, ոչ արդյունավետ են եւ չկա որեւէ վերլուծություն, թե ինչ ենք ցանկանում ստանալ։ Մենք ուրախ ենք, որ 2020 թվականին կենսաթոշակի մակարդակը բարձրանալու է, բայց արդյոք դա այն նիշն է, որով կարող ենք թոշակառուի ապահովել նվազագույն պահանջները», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում