
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է: Խորհրդարանում սկսվեց 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Քննարկմանը մասնակցում են կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հավելենք, որ ԲՀԿ-ն քիչ առաջ հայտարարեց բյուջեի նախագծին դեմ քվեարկելու մասին: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր քվեարկության մասին կհայտարարի քննարկման ժամանակ: