Ինչպես հայտնի է` Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ այսօր դեմ քվեարկեց «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանի նախագծերին, որոնցով առաջարկում էր, որ ԱԺ նախագահը եւս մասնակցի Անվտանգության խորհրդի նիստերին: Սակայն 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չընդունվեց։ ԲՀԿ-ականները ձեռնպահ մնացին, իսկ ԼՀԿ-ն դեմ քվեարկեց։
Հետաքրքիր է, որ «Իմ քայլից» 23 պատգամավոր էին բացակայում Բացակա էին Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լուսինե Բադալյանը, Նարեկ Զեյնալյանը, Հրաչ Հակոբյանը, Հովհաննես Իգիթյան, Արման Բոշյան, Արման Եղոյան, Թագուհի Ղազարյան, Սոնա Ղազարյան, Սուրեն Գրիգորյան , Սիսակ Գաբրիելյան, Արուսյակ Ջուլհակյան , Ռուստամ Բաքոյան , Արգիշտի Մեխակյան, Սերգեյ Մովսիսյան, Արեն Մկրտչյան, Վաղարշակ Հակոբյան, Լիլիթ Ստեփանյան Սոֆիա Հովսեփյան, Արմեն Խաչատրյան։