Գլոբալ Կրեդիտը նշեց իր տասնամյակը և ներկայացրեց առցանց վարկավորման նոր հարթակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին, որոնց ընթացքում ընկերությունը դարձել է Հայաստանում առաջատար վարկային կազմակերպություններից մեկը ինչպես ակտիվների մեծությամբ, այնպես էլ ծառայությունների բազմազանությամբ: Չունենալով մասնաճյուղային ցանց, ընկերությունը ապահովել է հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում և տրամադրել է շուրջ 100,000 հատ վարկ 100 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-֊ն մեծ ուշադրություն է դարձնում Վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին և այսօր հանդիսանում է նման նախագծերի խոշորագույն մանրածախ ֆինանսավորողը: Առաջադեմ գաղափարները բիզնես նախագծերի վերածելու նպատակով կազմակերպությունը շարունակաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ստարտափ ընկերություններին: Մասնավոր կապիտալով աշխատող Վարկային կազմակերպությունների շարքում Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-֊ն առաջինն էր, ով թողարկեց պարտատոմսեր, որոնց նկատմամբ պահանջարկն արդեն 5 տարի գերազանցում է առաջակվող ծավալին: Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ սոցիալական և բնապահպանական ծրագրեր:

Լինելով առցանց հայկական վարկային կազմակերպություն՝ Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն այսօր ներկայացրեց առցանց վարկավորման իր նոր հարթակը՝ CashMe-ն, որի միջոցով վարկավորման ծառայություններ են մատուցվելու շուրջօրյա 24/7 սկզբունքով՝ հասանելիություն ապահովելով ամբողջ աշխարհում: Ընդամենը մուտքագրված անձնագրային տվյալների հիման վրա հավելվածն ավտոմատ եղանակով հայտնում է վարկի գումարի հասանելի չափի վերաբերյալ: Վարկի ստացումն էլ առավելապես պարզեցված է և հարմարեցված՝ մեր հաճախորդների ժամանակը խնայելու համար: Գումարը կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ վճարայն տերմինալների և բջջային օպերատորների միջոցով օրվա ցանկացած ժամին, այնպես էլ անկանխիկ՝ բանկային քարտի միջոցով։

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն ակտիվորեն շարունակում է իր վարկային գործիքների թվայնացման գործընթացը, որի վերջնական նպատակն է իր հաճախորդներին բարձրորակ ֆինանսական ծառայությունների մատուցումը և ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը:




Լրահոս