ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչն էր զայրացրել Նիկոլ Փաշինյանին. վարչապետը զգուշացրեց Վարդան Ղուկասյանի՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այսօր ՀՀ Նիկոլ Փաշինյանի խոսքերն ԱԺ ամբիոնից, ըստ էության, ուղղված էին ԲՀԿ-ին եւ հենց Վարդան Ղուկասյանի՛ն: Նախ հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Վարդան Ղուկասյանն այսօր քննադատել էր քրեական հեղինակությունների և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի կառավարության քաղաքականությունը: Նա հայտարարել էր, որ «օրենքով գողերը» շատ խելոք մարդիկ են:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինանը Աժ ամբիոնից հայտարարեց, որ քրեական ենթամշակույթը կոռուպցիայի հետ համատեղ Հայաստանից պետք է արմատախիլ արվի:

«Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու և որոնք մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ, հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկացնենք ասֆալտին: Հանկարծ մտքներով չանցնի, կպառկացնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք, հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, թե կարա թպրտա, կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն: Եթե օղ չեն անի, այդ տեսարանները կտեսնենք»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ երևույթին՝ Փաշինյանն իր խոսքը Ղուկասյանին էր ուղղում:

Ներկայացնում ենք Վարդան Ղուկասյանի հարցազրույցի  տեսանյութը:




Լրահոս