«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան ժամը 10-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երեւանում հավաքել իր աղբամանները։ Դա բացատրեցին այսպես․ «Քանի որ Երեւանի քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, իսկ «Սանիթեքի» գույքը գրավադրված է բանկում, այդ թվում՝ նաեւ աղբադույլերը, ուստի ընկերությունը հավաքում է իր գույքը, որ հանձնի բանկին»:
Մոտավորապես այսպես, որ բանկը հետագայում չասի, թե գրավադրված գույքին տեր չեք կանգնել։ Դեռ այն ժամանակ, երբ «Սանիթեքը» գործում էր, աղբամանները հաճախ այրում եւ վնասում էին, հիմա, երբ Երեւանի աղբահանությամբ զբաղվող ընկերությունն իր աղբամաններն է տեղադրել եւ «Սանիթեքի» աղբամանները շրջել է, դրանք մնացել են անտեր ու չեն օգտագործվում։ Ընկերությունը ծանուցել է բանկի ներկայացուցիչներին, որ գան եւ մասնակցեն աղբամանների հավաքել-հանձնելու գործընթացին։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: