«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սովորականից երկար մնաց խորհրդարանում, սակայն հետաքրքիր է, որ ոչ թե նիստերի դահլիճում, այլ հենց իր աշխատասենյակում: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ բացի ԲՀԿ-ական պատգամավորներից Ծառուկյանի աշխատասենյակից դուրս եկան նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Սասուն Միքայելյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին երկուսը միասին են եղել Ծառուկյանի մոտ, իսկ Աղազարյանն առանձին, այլ հարցով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղազարյանը նշեց, թե պարզապես անձնական հարցով է դիմել Գագիկ Ծառուկյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քոչարյանի ու Միքայելյանի` Ծառուկյանի աշխատասենյակ մտնելը կապված է եղել նախորդ օրվա լարվածության հետ, եւ փորձել են հարթել իրավիճակն ու հետագայում փորձել խուսափել այդպիսի իրավիճակներից: Անդրանիկ Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ինքն ու Սասուն Միքայելյանն աշխատանքային քննարկում են ունեցել` չմանրամասնելով բովանդակությունը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: