Սենատոր Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Սենատի հանրապետական անդամ Լինդսի Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա: Գրահամը բացատրել է, որ որոշումն ընդունելիս առաջնորդվել է ոչ թե անցյալով, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայով:

Գրահամը հույս է հայտնել, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան նստել սեղանի շուրջ և քննարկել այս հարցը: Իսկ բանաձևն արգելափակելու որոշումը հիմնավորել է հետևյալ արտահայտությամբ. «Սենատորները չպետք է վերաշարադրեն պատմությունը և այն ներկայացնեն այնպես, ինչպես չի եղել»:

Հատկանշական է, որ Գրահամը վետո կիրառելու որոշումն ընդունել է Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և հանրապետական սենատորների հանդիպումից հետո:

Այսպիսով, սենատորի վետոն արգելափակում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը սենատի օրակարգում ներառելը։




Լրահոս