Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նազելի Բաղդասարյանը սպառնալիքներ ստացել է Վարդան Ղուկասյանի՞ց․ պատգամավորը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, թե եղել են պատգամավորներ, որոնք միջնորդավորված սպառնացել են հանցավոր ենթամշակույթը քրեականցնող նախագծի հարակից զեկուցողին։

Այս նախագծով հարակից զեկուցողը «Իմ քայլ»-ի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է, իսկ սպառնացողը, ըստ հրապարակումների, ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանը։ Այսօր վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե Նազելի Բաղդասարյանին չի ճանաչում, միայն ճանաչում է նրա մայրիկին եւ չէր կարող սպառնալ։ Իսկ ահա Բաղդասարյանը նշեց, թե մանրամասները կներկայացնի դահլիճում եւ հավելեց, որ Ղուկասյանը մի քանի անգամ իր հաղորդմանը հյուր է եղել։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս