Հայաստանի կառավարության դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում սևազգեստ մայրերը:
Նրանք պահանջում են հանդիպում և քննարկում կազմակերպել քննիչների հետ, որպեսզի իրենց երեխաների գործերը վերաբացվեն, արդար քննություն իրականացվի և մեղավորները պատժվեն, այդ թվում նաև` այդ գործերով զբաղվող իրավապահ համակարգի ներկայացուցիչները:
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում օրեր առաջ հերթական հանդիպումն է կայացել սևազգեստ մայրերի և քննիչների միջև, որն այս անգամ ևս հարթ չի հանցել: Ըստ մեր զրուցակիցների՝ նրանց նյարդայնացրել է քննիչների անտարբեր վերաբերմունքը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան