Մոսկվայում սպանվել է աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանվել է Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը:

«Երեկ երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից և մոտեցել իր մեքենային, երբ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում՝ գլխին, և թաքնվել է»,- նշել է իրավապահ համակարգում աղբյուրը:

1979 թվականին ծնված Աշոտ Բոլյանը գլխավորում էր Հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան:




Լրահոս