ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը տրամաբանական է համարում Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հրաժարականի փաստը։ Նրա խոսքով, այս կառույցն իրեն չի արդարացրել այս ընթացքում։
Պատգամավորի հետ զրույցում ArmLur.am-ն անդրադարձավ այս օրերին խորհրդարանում տիրող իրավիճակին, երբ շատ հարցեր թողած՝ իշխող խմբակցությունն ու ԲՀԿ-ն միմյանց էին քննադատում։ Փամբուխչյանի խոսքով, դա եկավ հենց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանից։
«Դա մեզանից չի գալիս։ Մարդը բերել է նախագիծը, որն այս պահին ակտուալ չէ։ Եվ նա փորձում է այդ նախագծի քվեարկությունը անձնավորել. դա չի կարող անարձագանք մնա»։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: