
Այսօր կառավարության շենքի դիմաց հավաքվել են «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցերի միավորում» հասարակական կազմակերպության մասնակիցները:
Նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ, ըստ իրենց, ունեն կարևոր փաստաթուղթ, որը կբացվի ու կընթերցվի միայն վարչապետի ներկայությամբ, ինչին ականատես կարող են լինել նաև լրագրողները: Երիտասարդները հիշեցրին վարչապետի խոստումն առ այն, որ մեր երկրում բոլոր որոշումները կլինեն թափանցիկ ու ժողովրդավարության շրջանակներում: Նրանք հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ փաստաթղթի բովանդակությանը, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի ընդունի իրենց:
Լիլիթ Բոխյան