Այսօր պարզ դարձավ, որ սենատոր Լինդսի Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ArmLur.am-ի հետ զրույցում սպասելի համարեց, որ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո կարող էր նման բան լինել։
«Սա նշանակում է, որ Սենատը զերծ է մնում այս պահին քննարկումից, եւ դա արդյունք է Թրամփ-Էրդողան հանդիպման եւ բանակցությունների ընթացքի։ Պետք է հասկանանք, որ մեծ քաղաքականություն է, ցավով եմ ասում, եւ Կոնգրեսն ընդունել էր այն ժամանակ, երբ աննախադեպ լարվածություն էր եւ սա ազդակներ էր Թուրքիային»,- նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: