ԱԺ պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:
ՀԳ. Խոսքը վերաբերում է այն հրապարակումներին, որտեղ նման սպառնալիքների մասին հայտարարություններ են եղել պատգամավորի կողմից»: