ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ մեկը չի կարող սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ․ Արարատ Միրզոյանը՝ Նազելի Բաղդասարյանի եւ տապալված նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը վարչապետի հրավերով այժմ մասնակցում է անվտանգության խորհրդի բոլոր նիստերին: Նա անդրադարձավ Անվտանգության խորհրդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի տապալմանը եւ նշեց, թե այստեղ հատուկ ջանքեր չեն գործադրել։

«Մենք այստեղ հատուկ ջանքեր չենք գործադրել, եթե ցանկանան այդ օրենքը կարող են նորից շրջանառել: Այն առումով էր անսպասելի, որ ես կարծում էի, որ սա մի նախագիծ է, որ բոլորը կողմ կլինեն, ոչ միայն «Իմ քայլականները»: Ես չեմ ձևացնում, իսկապես մեծ խնդիր չեմ տեսնում»,-նշեց նա:

Միրզոյանը նաեւ նշեց, թե չի կարող ասել, թե կոնկրետ ով է կանգնած Նազելի Բաղդասարյանին սպառնալիքների հետևում։ «Ես կարող եմ ստորագրել վարչապետի ասածի տակ և ես կրկնում եմ, որ որևէ մեկը չի կարող երևակայել, պատկերացնել, որ կարող է սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ և փորձել այդ ճանապարհով կանխել այն կարգավորումները, որը մեր ուժը մտադիր է անել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ խոսքը հանցավոր ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանին սպառնալու մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս