Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում ավարտվեց Եվրոպայի 2021 թվականի մինչեւ 21 տարեկանների առաջնության առաջնության նախընտրական փուլի Հայաստան Մ21 – Իռլանդիա Մ21 հանդիպումը։
Խաղն ավարտվեց հյուրերի 1։0 հաշվով հաղթանակով։ Իռլանդացիները ամբողջ խաղի ընթացքում ունենալով ճնշող առավելություն խաղի հածիվը բացել կարողացան միայն 63-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձվ Զակարի Էլբուզեդին։ Ամբողջ խաղի ընթացքում մեր տղաները միայն մեկ գոլային պահ ստեղծեցին։
76-րդ րոպեին Վահան Բիչախչյանի փայլուն փոխանցումից հետո Կարեն Մելքոնյանը գրեթե մեն-մենակ էր մնում իռլանդացիների դարպասապահ Բազունուի դիմաց, սակայն հյուրերի ֆուտբոլիստ Դարա Օշին Կարեն Մելքոնյանին տապալեց գետնին եւ թույլ չտվեց վերջինիս մտնել տուգանային հրապարակ։ Օշին պատժվեց կարմիր քարտով։
Այս խաղից հետո Իռլանդիայի երիտասարդական հավաքականը վաստակեց 13 միավոր եւ այս պահին միանձնյա գլխավորեց 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը։ Մեր ընտրանին իր ակտիվում գրանցած 3 միավորով 5-րդն է։ Բացի Հայաստանից եւ Իռլանդիայից 1-ին խմբում ընդգրկված են նաեւ Իսլանդիայի, Իտալիայի, Շվեդիայի եւ Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականները։
Էդմոն Մարտիրոսյան