Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե ինքը օրենք է խախտել՝ միաժամանակ լինելով ԱԺ նախագահ եւ առաջին փոխվարչապետ։ նա նշեց, թե իրավական հարցերին չի կարող շատ խիստ պարզաբանում տալ, սակայն իրեն վստահեցրել են, թե որեւէ խախտում չի եղել։
«Ես հիշում եմ, որ գնում էի կառավարության աշխատասենյակ եւ աշխատավարձ էի ստանում առաջին փոխվարչապետ աշխատելու համար։ Պետք է իրավաբաններից հարցնեք, ինձ հավաստիացրել են, որ խնդիր չկա», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում